Զորահավաքի ժամանակ զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տրամադրում
Надання відстрочки від призову на військову службу під час мобілізації
Նորմատիվային բազա
● Ուկրաինայի՝ «Զորահավաքի պատրաստության և զորահավաքի մասին» օրենք
Որտե՞ղ պետք է դիմել տարկետում ստանալու համար
Զինվորական պարտականություն ունեցող անձինք, որոնք զորակոչի չեն ենթարկվում զորահավաքի ժամանակ, սահմանված են Ուկրաինայի «Զորահավաքային պատրաստության և զորահավաքի մասին» 23-րդ Օրենքի հոդվածում։
Զորակոչիկները՝ պետք է անձամբ դիմեն ՏԿՀ և ՍԱ, կամ նրա բաժին դիմումով և հաստատող փաստաթղթերով։
| Ուշադրություն’ |
|---|
| Զինվորական պարտականություն ունեցող անձինք, որոնք զբաղված են իրենց կնոջ (ամուսնու), հիվանդ հոր կամ մոր մշտական խնամքով, իրենց հայտում նշում են ընտանիքի այլ աշխատունակ անդամների բացակայությունը, ովքեր պարտավոր են և կարող են մշտական խնամք ապահովել կնոջ (ամուսնու) հիվանդ հոր կամ մոր համար։
Զինվորական պարտականություն ունեցող անձինք, որոնք զբաղված են իրենց հիվանդ կնոջ (ամուսնու), երեխայի և/կամ իրենց հոր կամ մորհիվանդ կնոջ (ամուսնու), երեխայի և/կամ իրենց հոր կամ մոր մշտական խնամքով իրենց դիմումում չեն նշում ընտանիքի այլ աշխատունակ անդամների մասին, ովքեր պարտավոր են և կարող են մշտական խնամք ապահովել։ Զինվորական պարտականություն ունեցող անձինք, ում ծնողներից մեկը կամ ամուսնու կնոջ ծնողներից որևէ մեկը հանդիսանում է I կամ II խմբի հաշմանդամ անձ, հայտարարության մեջ նշում են այլ անձանց բացակայության մասին, որոնք ենթակա չեն զորակոչի և Օրենքով պարտավոր են պահել ծնողներին, իսկ մի քանի զորակոչի ենթակա անձանց առկայության դեպքում՝ կցում են I կամ II խմբի հաշմանդամություն ունեցող անձի դիմումը, որում նշվում է անձի ազգանունը, անունը և հայրանունը, առկայության դեպքում, ում հաշմանդամություն ունեցող անձը ընտրում է իրեն պահում իրականացնելու համար։ Զինվորական պարտականություն ունեցող անձինք, աշխատում են մշտական խնամքով իրենց եղբոր և քույրերի, տատիկի և պապիկի, թոռների, հորեղբոր, մորեղբոր, եղբորորդու կամ քույրորդու (երկրորդ կամ երրորդ աստիճանի ազգականների անդամներ), ովքեր ունեն առաջին կամ երկրորդ աստիճանի հաշմանդամություն, նշում են հայտում այն մասին, որ անձը, որի խնամքին են նրանք, չունի ընտանիքի առաջին կամ երկրորդ աստիճանի ազգականներ։ |
▷Պետական իշխանության մարմինները, այլ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները ((բռնագրված զորակոչի ենթակա աշխատողների (պետական ծառայողների), պաշտոնատար (ծառայողական) անձանց վերաբերյալ)ներկայացնում են համապատասխան ՏԿՀ և ՍԱ՝ իրենց տարածքային պատասխանատվության սահմաններում՝ տրամադրելով զորակոչից տարկետման իրավունքը հաստատող փաստաթղթերը, իսկ պաշտոնատար (ծառայողական) անձանց վերաբերյալ՝ տարկետման տրամադրման վերաբերյալ տեղեկանքի պատճենը։ Այս անձանց վերաբերյալ տարկետման հարցերը հանձնաժողովի կողմից չեն քննարկվում։
Զորակոչից տարկետումը ռազմական ծառայության համար զորահավաքի ժամանակ կարող է ձևակերպվել զորակոչիկների, զորակոչի ենթակա անձանց և պահեստազորի զինծառայողների Միասնական պետական գրանցամատյանի միջոցով՝ հիմք ընդունելով այն պետական գրանցամատյաններից կամ տվյալների բազաներից ստացված տվյալները, որոնք հաստատում են, որ զորակոչի ենթակա անձը ունի տարկետման իրավունք՝ Ուկրաինայի՝ «Զորահավաքի պատրաստվածության և զորահավաքի մասին» Օրենքի 23-րդ հոդվածով սահմանված հիմքերով։
Զորահավաքի ժամանակ, հատուկ շրջանի ընթացքում, զորակոչի ենթակա այն անձինք, ովքեր հաշվառված են հետախուզական մարմիններում և ՈՒԱԾ-ում նշված մարմիններում և այս Ուկրաինայի Նախարարների Կաբինետի 2024 թվականի մայիսի 16-ի № 560 որոշմամբ հաստատված զորահավաքի ժամանակ, հատուկ շրջանի ընթացքում, քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգով(հետագայում՝ Կարգ)։
Փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են տարկետման համար
| Փաստաթղթերի ցանկը սահմանված է Կարգով՝ (հավելված 5) | |
|---|---|
| Խումբ | Փաստաթղթեր |
| զորահավաքի և ռազմական ժամանակահատվածի համար պետական իշխանության մարմինների, այլ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից զորակոչից տրված պահուստային արտոնություն՝ Ուկրաինայի Նախարարների Կաբինետի կողմից սահվանված կարգով և հաշվառված են հատուկ ռազմական հաշվառման մեջ | զորակոչից տարկետում ձևակերպելու վերաբերյալ պետական իշխանության մարմնի, այլ պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի միջնորդությունը, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարության կողմից զորակոչից տրված պահուստային արտոնության մասին հրամանի քաղվածքը |
| սահմանված կարգով ճանաչված են հաշմանդամություն ունեցող անձինք կամ զինվորաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ առողջական վիճակով ժամանակավորապես ոչ պիտանի են ճանաչվել զինվորական ծառայության համար որոշակի ժամկետով՝ 6-12 ամիս (հաջորդ զինվորական բժշկական հանձնաժողովի անցկացման հետ) | բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովի կողմից տրամադրված ակտի ուղեցույց կամ համապատասխան կարգավիճակը հաստատող վկայական, կամ թոշակառուի վկայական, որոնցում նշված է հաշմանդամության խումբը և պատճառը, կամ նպաստների ստացման համար վկայական՝ այն անձանց համար, ովքեր չունեն իրավասություն թոշակի կամ սոցիալական աջակցության համար, ինչպես նաև տարածքային համալրման և սոցիալական աջակվման կենտրոնի զինվորաբժշկական հանձնաժողովի որոշում |
| կանայք և տղամարդիկ, որոնց խնամքի տակ գտնվում են 18 տարեկանից ցածր երեք և ավելի երեխաներ, բացի այն անձանցից, ովքեր ունեն ալիմենտի վճարման պարտք, որի ընդհանուր չափը գերազանցում է երեք ամսվա վճարումները | երեխաների (երեք և ավելի) ծննդյան վկայական, որտեղ նշված է զինվորական ծառայության ենթակա անձի հայրությունը, ինչպես նաև հետևյալ փաստաթղթերից մեկը՝ երեխաների (երեք և ավելի) մոր (հոր) հետ ամուսնության գրանցման վկայականը կամ ամուսնության դադարեցման և երեխաների բնակության վայրի որոշումը՝ հոր (մոր) հետ, կամ հսկողության և խնամքի մարմնի որոշում զինվորական ծառայության ենթակա ծնողի հետ երեխաների բնակության վայրի վերաբերյալ, կամ ծնողների միջև գրավոր պայմանագիր երեխաների բնակության վայրի և երկրորդ ծնողի մասնակցության մասին նրանց խնամքին, կամ դատարանի որոշում՝ երեխայի զինվորական ծառայության ենթակա անձի պահպանության տակ գտնվելու փաստի հաստատման մասին, ինչպես նաև երեխայի համար ալիմենտի վճարման մասին պայմանագիր |
| կանայք և տղամարդիկ, որոնք ունեն 18 տարեկանից ցածր երեխա (երեխաներ), եթե այդ երեխայի (երեխաների) երկրորդ ծնողը մահացել է, զրկված է ծնողական իրավունքներից, ճանաչվել է անհետ կորած կամ անհետ, հայտարաել են մահացած պահվում է ազատազրկման վայրերում, ինչպես նաև, երբ անձը ինքնուրույն է խնամում և պահում երեխային դատարանի որոշմամբ կամ երեխայի հոր գրանցումը ծննդյան Գրանցամատյանում կատարվել է Ուկրաինայի Ընտանեկան Օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասի հիման վրա | երեխայի (երեխաների) ծննդյան վկայական՝ զինվորական ծառայության ենթակա անձի հայրության նշմամբ, ինչպես նաև հետևյալ փաստաթղթերից մեկը՝ մեկ ծնողի մահվան վկայական կամ ծնողի մահացած ճանաչելու դատարանի որոշում, ծնողներից մեկին ծնողական իրավունքներից զրկելու դատարանի որոշում, ծնողներից մեկին անհետ կորած ճանաչելու դատարանի որոշում, դատարանի դատավճիռ, ըստ որի անձը պահվում է ազատազրկման վայրում, կամ փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ անձը ինքնուրույն է խնամում և պահում երեխային (մանկան ինքնուրույն խնամքի փաստի հաստատման դատարանի որոշում կամ ծննդյան մասին քաղաքացիական վիճակի ակտերի պետական գրանցամատյանից քաղվածք՝ հղում անելով հոր տվյալները) |
| կանայք և տղամարդիկ, խնամակալներ, հոգաբարձուները, որդեգրող ծնողները, դաստիարակող ծնողները, որոնք մեծացնում են հաշմանդամություն ունեցող երեխային մինչև 18 տարեկան | երեխայի հաշմանդամության հաստատման համար՝
- ԱՆ կողմից հաստատված ձևով մինչև 18 տարեկան տարեկան հաշմանդամ երեխայի վերաբերյալ բժշկական եզրակացություն կամ բժշկախորհրդատվական հանձնաժողովի կողմից կանխարգելիչ հաստատությունում տրամադրված հաշմանդամ երեխայի վերականգնման անհատական ծրագիր, ծնողների հետ ազգակցական կապը հաստատելու համար (հարազատ ծնողների համար)՝ երեխային ծննդյան վկայական՝ զինվորական ծառայության ենթակա անձի հայրության կամ (մայրության) նշմամբ, խնամակալի լիազորությունները հաստատելու համար, հոգաբարձուի՝ շրջանային, Կիև և Սևաստոպոլ քաղաքների շրջանային պետական վարչակազմի, քաղաքի, համայնքի (ստեղծման դեպքում՝ համայնքի ներսում գտնվող շրջանի), գյուղական կամ ավանի համայնքի խորհրդի գործադիր մարմնի որոշումը կամ դատարանի որոշումը՝ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու վերաբերյալ, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայականը, որդեգրողների համար՝ դատարանի որոշումը որդեգրման վերաբերյալ և երեխայի ծննդյան վկայական՝ զինվորական ծառայության ենթակա անձի հայրության (կամ մայրության) նշմամբ, որդեգրող ծնողների համար՝ շրջանային, Կիևի քաղաքային պետական վարչակազմի շրջանային վարչության, քաղաքային, քաղաքում շրջանային խորհրդի գործադիր մարմնի որոշումը երեխային որդեգրող ընտանիքում տեղավորելու մասին կամ երեխաներին որդեգրող ընտանիքում համատեղ բնակվելու և դաստիարակելու մասին պայմանագիրը և երեխայի ծննդյան վկայականը, ծնող-դաստիարակների համար՝ շրջանային, Կիևի քաղաքային պետական վարչակազմի շրջանային վարչության, քաղաքային, քաղաքում շրջանային խորհրդի գործադիր մարմնի որոշումը երեխային ընտանեկան տիպի մանկատուն տեղավորելու մասին կամ ընտանեկան տիպի մանկատան գործունեության կազմակերպման մասին պայմանագիրը և երեխայի ծննդյան վկայականը։ |
| կանայք և տղամարդիկ, խնամակալներ, հոգաբարձուներ, որդեգրող ծնողներ, ծնող-դաստիարակներ որոնք դաստիարակում են երեխային, ով տառապում է նյարդային համակարգի ծանր պերինատալ վնասվածքներով, զարգացման ծանր բնածին արատներով, հազվագյուտ օրֆոնային հիվանդություններով, ուռուցքաբանական, ուռուցքահեմատոլոգիական հիվանդություններով,մանկական ուղեղային կաթված, ծանր հոգեկան խանգարումներ, շաքարախտի I տիպ (ինսուլինից կախված), երիկամների սուր կամ քրոնիկ հիվանդություններ՝ IV աստիճանի, ով ստացել է ծանր վնասվածք, պահանջում է օրգանի փոխպատվաստում, ունի պալիատիվ օգնության կարիք, ինչը հաստատվում է առողջապահական հաստատության բժշկական խորհրդատվական հանձնաժողովի կողմից տրված փաստաթղթով՝ կենտրոնական գործադիր իշխանության կողմից սահմանված կարգով և ձևով, որն ապահովում է առողջապահության ոլորտում պետական քաղաքականության ձևավորումն ու իրագործումը, որի համար չի սահմանվել հաշմանդամություն | երեխայի հիվանդությունը հաստատելու համար՝ երեխայի հիվանդության մասին տեղեկանք՝ (հաշվառման առաջնային ձևաթուղթ՝ № 080-3/օ),
պատասխանատվության հաստատման համար երեխայի դաստիարակության վերաբերյալ՝ պետական օգնության ստացման վկայականը, որը տրվում է սոցիալական պաշտպանության հարցերով բաժնի կողմից, սոցիալական վճարների հաշվարկման և իրականացման կենտրոնից (անկախ նրանից թե ով է նշանակված օգնություն ստացողը), ծնողների հետ ընտանեկան կապը հաստատելու համար՝ (հարազատ ծնողների համար) երեխայի ծննդյան վկայական՝ նշելով զինծառայթյան ենթակա ծնողին, խնամակալի, հոգաբարձուի լիազորությունները հաստատելու համար՝ շրջանային, Կիև և Սևաստոպոլ քաղաքների շրջանային պետական վարչակազմի, կառավարման մարմնի քաղաքային, քաղաքում շրջանային (ստեղծման դեպքում) խորհրդի, գյուղական, համայնքային խորհրդի միավորված տարածքային համայնքի կամ դատարանի որոշումը խնամակալության, հոգաբարձության մասին, երեխայի ծննդյան վկայականը որդեգրողների համար՝ դատարանի որոշումը որդեգրման մասին, երեխայի ծննդյան վկայական՝ զինծառայության ենթակա անձի հայրության նշումով՝ որդեգրող ծնողների համար շրջանային, Կիև քաղաքի շրջանային պետական վարչակազմի, քաղաքային, քաղաքում շրջանային խորհրդի գործադիր մարմնի որոշումը երեխային որդեգրող ընտանիքում տեղավորելու մասին կամ երեխաներին որդեգրող ընտանիքում համատեղ բնակվելու և դաստիարակելու մասին պայմանագիր, երեխայի ծննդյան վկայական,ծնող-դաստիարակների համար՝ շրջանային, Կիևի քաղաքային շրջանային պետական վարչակազմի, քաղաքային, քաղաքում շրջանային խորհրդի գործադիր մարմնի որոշումը երեխայի տեղավորման մասին ընտանեկան տեսակի մանկատանը կամ պայմանագիր ընտանեկան տեսակի մանկատան գործունեության կազմակերպման մասին, երեխայի ծննդյան վկայականը։ |
| կանայք և տղամարդիկ, որոնց խնամքի տակ է գտնվում չափահաս երեխան, ով ունի I կամ II կարգի հաշմանդամություն | երեխայի հաշմանդամության հաստատման համար՝ բժշկասոցիալական փորձաքննության ակտի կամ համապատասխան կարգավիճակն հաստատող վկայականի կամ թոշակի վկայական կամ սոցիալական օգնության նշանակումը հաստատող վկայական, որում նշված է հաշմանդամության խումբը և պատճառը, կամ արտոնություններ ստանալու տեղեկանք հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր իրավունք չունեն թոշակի կամ սոցիալական օգնության,ընտանեկան կապերը հաստատելու համար երեխայի ծննդյան վկայական՝ նշելով ծնողի զինվորական ծառայության ենթակա անձի հայրության մասին |
| որդեգրողները, ում խնամքի ներքո գտնվում է երեխան (երեխաները), որը (որոնք) մինչ որդեգրումը եղել է (եղել են) որբ երեխա (որբ երեխաներ) կամ ծնողական խնամքից զրկված երեխա (երեխաներ) 18 տարեկանից ցածր, խնամակալները, հոգաբարձուները խնամատար ծնողները, դաստիարակող ծնողները, խնամատար դաստիարակները, որոնց խնամքի տակ է գտնվում մինչև 18 տարեկան որբ (որբեր) կամ ծնողական խնամքից զրկված երեխա (երեխաներ) | երեխայի՝ որբ կամ ծնողական խնամքից զրկված երեխայի կարգավիճակը հաստատելու համար՝ շրջանային, քաղաքային պետական վարչակազմի (զինվորական վարչակազմի), գյուղական, ավանային, քաղաքային, քաղաքում շրջանային (դրա ձևավորման դեպքում) խորհրդի որոշումից քաղվածք՝ երեխային (երեխաներին) որբ կամ ծնողական խնամքից զրկված երեխայի կարգավիճակ տրամադրելու մասին,
հոգաբարձու դաստիարակների համար՝ երեխայի հոգաբարձության պայմանագիր, խնամակալների, հոգաբարձուների համար՝ շրջանային, քաղաքային պետական վարչակազմի (զինվորական վարչակազմի), գյուղական, ավանային, քաղաքային, քաղաքում շրջանային (դրա ձևավորման դեպքում) խորհրդի գործադիր մարմնի կամ դատարանի որոշումը խնամակալություն սահմանելու մասին՝ որդեգրողների համար որդեգրման մասին դատարանի որոշում, որդեգրող ծնողների համար՝ երեխաների դաստիարակության և միասին ապրելու պայմանգիրը խնամակալ ընտանիքում, ծնող-դաստիարակների համար՝ ընտանեկան մանկատան գործունեության կազմակերպման մասին պայմանագիր։ |
| մշտական խնամքով զբաղված հիվանդ կնոջ (ամուսնու), երեխայի և/կամ իրենց հոր կամ մոր (կնոջ (ամուսնու) հոր կամ մոր, եթե նա ինքը կարիք ունի մշտական խնամքի՝ բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովի կամ առողջապահական հաստատության բժշկախորհրդատվական հանձնաժողովի եզրակացությամբ, մահացել է (զոհվել է), անհետ կորած է ճանաչվել կամ անհետ, հայտարարվել է մահացած, և կնոջ հայրը կամ մայրը չունի աշխատունակ այլ ընտանիքի անդամներ, ովքեր պարտավոր և կարող են նրանց խնամել), ովքեր բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովի կամ առողջապահական հաստատության բժշկախորհրդատվական հանձնաժողովի եզրակացությամբ կարիք ունեն մշտական խնամքի | մշտական խնամքի կարիք ունեցող անձի համար՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից կատարված զննման ակտի տեղեկանք կամ առողջապահական հաստատության բժշկախորհրդատվական հանձնաժողովի եզրակացություն՝ մշտական խնամքի կարիքի մասին,
հիվանդ կնոջ (ամուսնու), երեխայի և/կամ իր հոր կամ մոր մշտական խնամքով զբաղված անձի համար՝ ընտանեկան կապերը հաստատող փաստաթղթեր (ամուսնության վկայական կամ երեխայի ծննդյան վկայական, կամ մշտական խնամք իրականացնող անձի ծննդյան վկայական), կնոջ (ամուսնու) հոր կամ մոր մշտական խնամքով զբաղվող անձի համար՝ փաստաթղթեր, որոնք հաստատում են ընտանեկան կապերը (ամուսնության վկայական և կնոջ (ամուսնու) ծննդյան վկայական), փաստաթղթեր, որոնք հաստատում են կնոջ (ամուսնու) կամ ընտանիքի այլ աշխատունակ անդամի կողմից մշտական խնամքի իրականացման անհնարինությունը (բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կամ առողջապահական հաստատության բժշկախորհրդատվական հանձնաժողովի եզրակացությունը ընտանիքի այլ աշխատունակ անդամի մշտական խնամքի կարիքի մասին կամ այդպիսի ընտանիքի անդամի մահվան վկայականը, կամ առանձնահատուկ հանգամանքներում անհայտ կորած անձանց Միասնական գրանցամատյանից քաղվածքը հատուկ պայմաններում անհետ կորած անձանց մասին, կամ դատարանի որոշում՝ անհետ կորած ճանաչելու կամ մահացած հայտարարելու մասին), փաստաթղթեր փոխհատուցման ստացման մասին (օգնության, հավելավճարի) խնամքի համար կամ ակտը փաստի հաստատման մասին անձի կողմից մշտական խնամքի իրականացման։ |
| դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձի խնամակալներ | դատարանի որոշում անձին անգործունակ ճանաչելու մասին և դատարանի որոշում խնամակալ նշանակելու մասին |
| ովքեր ունեն կին (ամուսին) I կամ II կարգի հաշմանդամություն | ամուսնության վկայական և կնոջ (ամուսնու) հաշմանդամությունը հաստատող փաստաթղթերից մեկը՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից զննության ակտի տեղեկանք, կամ համապատասխան կարգավիճակը հաստատող վկայական, կամ կենսաթոշակային վկայական, կամ սոցիալական օգնություն նշանակելու վկայական, որտեղ նշված է հաշմանդամության խումբը և պատճառը, կամ հաշմանդամության կարգավիճակ ունեցող, բայց կենսաթոշակ կամ սոցիալական օգնություն ստանալու իրավունք չունեցող անձանց համար տրված տեղեկանք |
| որոնք ունեն կին (ամուսին) հաշմանդամության III խմբի անձանց շրջանից՝ սահմանված քաղցկեղային հիվանդության, վերջույթների (վերջույթի), բացակայության, ձեռքերի դաստակների (ձեռքի դաստակի), ոտքերի թաթերի (ոտքի թաթի), զույգ օրգաններից մեկի կամ III խմբի հաշմանդամություն ունեցող անձի մոտ ուռուցքաբանական հիվանդության, հոգեկան խանգարման, ուղեղային կաթվածի կամ այլ պարալիտիկ համախտանիշների առկայության դեպքում | ամուսնության վկայական և կնոջ (ամուսնու) հաշմանդամությունը հաստատող փաստաթղթերից մեկը՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից կատարված զննության ակտի տեղեկանք, կամ համապատասխան կարգավիճակը հաստատող վկայական, կամ կենսաթոշակային վկայական, կամ սոցիալական օգնություն նշանակելու վկայական, որտեղ նշված է հաշմանդամության խումբը և պատճառը, կամ հաշմանդամներին արտոնություններ ստանալու տեղեկանք, որոնք կենսաթոշակ կամ սոցիալական օգնություն ստանալու իրավունք չունեն, և կնոջ (ամուսնու) հիվանդությունը և/կամ հաշմանդամության պատճառը հաստատող փաստաթուղթ։ |
| որոնց ծնողներից մեկը I կամ II խմբի հաշմանդամություն ունի կամ կնոջ (ամուսնու) ծնողներից մեկը I կամ II խմբի հաշմանդամություն ունի, եթե չկան այլ անձինք, ովքեր զինվորական պարտականություն չունեն և Օրենքով պարտավոր են նրանց պահել (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձինք ինքնուրույն հաշմանդամներ են մշտական խնամքի կարիք ունեն, կալանավորված են (բացառությամբ տնային կալանքի), պատիժ են կրում ազատազրկման կամ ազատազրկման տեսքով): Եթե զինվորական պարտականություն չունեցող անձինք չկան, ապա I կամ II խմբի հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կարող է իրականացնել միայն մեկ անձ, ով զինվորական պարտականություն ունի հաշմանդամի ընտրությամբ։ | զինվորական պարտականություն ունեցող անձի ծնողների համար, ովքեր ունեն I կամ II խմբի հաշմանդամություն, կամ զինվորական պարտականություն ունեցող անձի կնոջ (ամուսնու) ծնողների համար, ովքեր ունեն I կամ II խմբի հաշմանդամություն, ներկայացվում է հաշմանդամությունը հաստատող հետևյալ փաստաթղթերից մեկը՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից կատարված զննման ակտի տեղեկանքը, կամ համապատասխան կարգավիճակը հաստատող վկայականը, կամ կենսաթոշակային վկայականը կամ սոցիալական օգնության նշանակումը հաստատող վկայականը, որում նշված է հաշմանդամության խումբը և պատճառը, կամ արտոնություններ ստանալու համար տեղեկանք հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր իրավունք չունեն կենսաթոշակի կամ սոցիալական օգնության դիմում՝ համաձայն հավելված 15-ի ձևի (անհրաժեշտության դեպքում)՝ նշելով ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում),
Զինապարտի համար, ում ծնողներից մեկը I կամ II խմբի հաշմանդամություն ունի՝ փաստաթղթեր, որոնք հաստատում են ընտանեկան կապերը (ծննդյան վկայական), զինապարտի համար, ում կնոջ (ամուսնու) ծնողներից մեկը I կամ II խմբի հաշմանդամություն ունեցող անձ է՝ փաստաթղթեր, որոնք հաստատում են ընտանեկան կապերը (կնոջ (ամուսնու) ծննդյան վկայական և ամուսնության վկայական)։ զինապարտի համար, որի ծնողներից մեկը ունի I կամ II խմբի հաշմանդամություն կամ ամուսնու (կնոջ) ծնողներից մեկը I կամ II խմբի հաշմանդամություն ունեցող անձանց թվից, հետևյալ փաստաթղթերից մեկը, որը հաստատում է այն անձանց անկարողությունը, որոնք չեն հանդիսանում զինապարտ և Օրենքով պարտավոր են պահել վերոնշյալներին. բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի զննության ակտի տեղեկանք, կամ առողջապահական հաստատության բժշկական խորհրդատվական հանձնաժողովի եզրակացություն մշտական խնամքի անհրաժեշտության մասին, կամ փաստաթուղթ, որը հաստատում է կալանքի տակ գտնվելը (բացի ընտանեկան կալանքից), կամ պատժի կրում սահմանափակման կամ ազատազրկման տեսքով։ |
| I կամ II խմբի հաշմանդամություն ունեցող անձի երկրորդ աստիճանի ազգակցական կապ ունեցող ընտանիքի անդամները, որոնք մշտական խնամք են իրականացնում նրա նկատմամբ (ոչ ավելի, քան մեկը և առաջին աստիճանի ազգակցական կապ ունեցող ընտանիքի անդամների բացակայության դեպքում կամ եթե առաջին աստիճանի ազգակցական I կամ II խմբի հաշմանդամություն ունեցող անձի երկրորդ աստիճանի ազգակցական կապ ունեցող ընտանիքի անդամները, որոնք մշտական խնամք են իրականացնում նրա նկատմամբ (ոչ ավելի, քան մեկը և առաջին աստիճանի ազգակցական կապ ունեցող ընտանիքի անդամների բացակայության դեպքում կամ եթե առաջին աստիճանի ազգակցական կապ ունեցող ընտանիքի անդամներն իրենք էլ մշտական խնամքի կարիք ունեն բժշկական և սոցիալական փորձագիտական հանձնաժողովի կամ առողջապահական հաստատության բժշկական խորհրդատվական հանձնաժողովի եզրակացության համաձայն): Առաջին և երկրորդ աստիճանի ազգակցական կապ ունեցող ընտանիքի անդամների բացակայության դեպքում սույն ենթակետի դրույթները տարածվում են I կամ II խմբի հաշմանդամություն ունեցող անձի երրորդ աստիճանի ազգակցական կապ ունեցող ընտանիքի անդամների վրա: | զինվորական պարտադիր անձի համար, ով զբաղված է ընտանիքի երկրորդ աստիճանի հարազատ անդամի մշտական խնամքով, ով ունի I կամ II խմբի հաշմանդամություն՝ փաստաթղթեր, որոնք հաստատում են երկրորդ աստիճանի հարազատ կապերը (հարազատ եղբայրներ և քույրեր, տատիկ և պապիկ մոր կողմից և հոր կողմից, թոռներ),
զինվորական պարտադիր անձի համար, ով զբաղված է ընտանիքի երկրորդ աստիճանի հարազատ անդամի մշտական խնամքով, ով ունի I կամ II խմբի հաշմանդամություն՝ փաստաթղթեր, որոնք հաստատում են երկրորդ աստիճանի հարազատ կապերը (հարազատ եղբայրներ և քույրեր, տատիկ և պապիկ մոր կողմից և հոր կողմից, թոռներ), մեկը այդպիսի փաստաթուղթ, որը հաստատում է առաջին աստիճանի հարազատ անդամների (մայրեր, ամուսին (կին), երեխաներ, այդ թվում՝ որդեգրած) մշտական խնամքը հնարավոր չլինելու մասին՝ բժշկասոցիալական փորձաքննության ակտին համապատասխան կամ առողջապահական հաստատության բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից տրված տեղեկանք կամ առողջապահական հաստատության բժշկական խորհրդատվական հանձնաժողովի եզրակացություն ընտանիքի առաջին աստիճանի ազգականի մշտական խնամքի կարիքի մասին,զինվորական պարտականություն ունեցողի համար, ով մշտական խնամք է իրականացնում ընտանիքի երրորդ աստիճանի ազգականի նկատմամբ, ով I կամ II խմբի հաշմանդամ է, փաստաթղթեր, որոնք հաստատում են երրորդ աստիճանի ազգակցական կապերը (հորեղբայրներ, մորաքույրներ, զարմիկներ և զարմուհիներ), հետևյալ փաստաթղթերից մեկը, որը հաստատում է առաջին և երկրորդ աստիճանի ազգականների կողմից I կամ II խմբի հաշմանդամի մշտական խնամք իրականացնելու անհնարինությունը՝ բժշկական և սոցիալական փորձագիտական հանձնաժողովի կողմից հետազոտության ակտի տեղեկանք, կամ առողջապահական հաստատության բժշկական խորհրդատվական հանձնաժողովի եզրակացությունը կամ երկրորդ աստիճանի ազգականի մշտական խնամքի կարիքի մասին, ինչպես նաև խնամքի համար փոխհատուցում (նպաստ, հավելավճար) ստանալու մասին փաստաթղթեր կամ սահմանման ակտ, խնամվող անձի համար՝ անձի հաշմանդամության հաստատման հետևյալ փաստաթղթերից մեկը՝ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի զննության ակտի տեղեկանք, կամ համապատասխան կարգավիճակը հաստատող վկայական, կամ կենսաթոշակային վկայական կամ սոցիալական օգնություն նշանակելու վկայական, և հաշմանդամություն ունեցող անձանց համար, որոնցում նշված է խումբը և հաշմանդամության պատճառը, կամ տեղեկանք հաշմանդամություն ունեցող այն անձանց համար, ովքեր իրավունք չունեն կենսաթոշակի կամ սոցիալական օգնություն։ |
| Կանայք և տղամարդիկ, ովքեր ունեն մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) և ամուսին (կին), ով ծառայում է զինվորական ծառայության այն տեսակներից որևէ մեկով, որոնք սահմանված են Ուկրաինայի «Զինվորական պարտականության և զինվորական ծառայության մասին» Օրենքի 2-րդ հոդվածի վեցերորդ մասով | ամուսնության վկայական, երեխայի ծննդյան վկայական, ամուսնու (կնոջ) զինվորական ծառայության անցնելու տեղեկանք |
| մասնագիտական(արհեստագործական), մասնագիտական նախաբակալավրական և բակալավրական կրթության ստացողներ, ովքեր սովորում են առկա կամ երկակի կրթության ձևով և ստանում են կրթության մակարդակ, որը բարձր է նախկինում ստացված կրթության մակարդակից, Ուկրաինայի «Կրթության մասին» Օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հաջորդականությամբ, ինչպես նաև դոկտորանտները և ինտերնատուրա ընդունված անձինք | կրթություն ստացողի վերաբերյալ տեղեկանք, որը ձևավորվել է Կրթության հարցերով Միասնական պետական էլեկտրոնային բազայում, կամ՝
կրթական հաստատության կողմից տրված ուսուցման ինտերնատուրայում ընդունման վերաբերյալ տեղեկանք և առողջապահական հիմնարկի կողմից տրված տեղեկանք՝ որպես բժիշկ ինտերն աշխատելու վերաբերյալ |
| բարձրագույն և մասնագիտական նախնական կրթության հաստատությունների, գիտական հիմնարկների և կազմակերպությունների գիտական և գիտամանկավարժական աշխատողները, որոնք ունեն գիտական աստիճան, և մասնագիտական նախնական կրթության, մասնագիտական (մասնագիտատեխնիկական) կրթության, ընդհանուր միջնակարգ կրթության հաստատությունների մանկավարժական աշխատողները, պայմանով, որ նրանք աշխատում են համապատասխանաբար՝ բարձրագույն կամ մասնագիտական նախնական կրթության հաստատություններում, գիտական հիմնարկներում և կազմակերպություններում, մասնագիտական (մասնագիտատեխնիկական) կամ ընդհանուր միջնակարգ կրթության հաստատություններում հիմնական աշխատավայրում ոչ պակաս, քան 0,75 դրույքով | կրթական հաստատության կամ գիտական հիմնարկի (կազմակերպության) կողմից տրված տեղեկանք՝ հիմնական աշխատատեղում զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վճարման ժամանակ դրույքի բաժնի չափի վերաբերյալ, ինչպես նաև գիտական աստիճանի դիպլոմ |
| կանայք և տղամարդիկ, որոնց մերձավոր ազգականները (ամուսին, կին, որդի, դուստր, հայր, մայր կամ եղբայր կամ քույր) զոհվել կամ անհետ կորել են հակաահաբեկչական գործողության ժամանակ, ներառյալ՝
զինծառայողների կամ Ուկրաինայի Օրենքներին համապատասխան ստեղծված զինվորական կազմավորումների զինծառայողներ կամ աշխատակիցներ, որոնք պաշտպանել են Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, որոնք զոհվել կամ անհետ կորել են հակաահաբեկչական գործողության անմիջական մասնակցությունից կամ դրա ապահովմանը մասնակցելիս, հակաահաբեկչական գործողության շրջանակներում անմիջականորեն գտնվելով դրա անցկացման շրջաններում՝ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների աշխատակիցներ, որոնք ներգրավված են եղել հակաահաբեկչական գործողության ապահովմանը և զոհվել կամ անհետ կորել են հակաահաբեկչական գործողության անմիջականորեն անցկացման շրջաններում և դրա անցկացման ժամանակ՝ անձինք , որոնք զոհվել կամ անհետ կորել են հակաահաբեկչական գործողությանը անմիջական մասնակցության ժամանակ, ապահովելով դրա անցկացումը, գտնվելով ուղղակիորեն հակաահաբեկչական գործողության շրջաններում դրա անցկացման ժամանակահատվածում կամավորական ձևավորումների կազմում, որոնք ստեղծվել են կամ ինքնակազմակերպվել են Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովելով դրա անցկացումը, գտնվելով ուղղակիորեն հակաահաբեկչական գործողության շրջաններում դրա անցկացման ժամանակահատվածում կամավորական ձևավորումների կազմում, որոնք ստեղծվել են կամ ինքնակազմակերպվել են Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար, պայմանով, որ հետագայում այդպիսի կամավորական կազմավորումները ներառվել են Ուկրաինայի Օրենքներին համապատասխան ստեղծված զինված կազմավորումների և իրավապահ մարմինների կազմում՝ անձինք, ովքեր զոհվել կամ անհետ կորել են հակաահաբեկչական գործողությանը անմիջական մասնակցության ժամանակ, դրա անցկացումն ապահովելիս, գտնվելով անմիջականորեն դրա անցկացման շրջաններում՝ կամավորական կազմավորումների կազմում, որոնք ստեղծվել կամ ինքնակազմակերպվել են Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար,բայց հետագայում այդպիսի կամավորական կազմավորումները չեն ներառվել Ուկրաինայի Օրենքներին համապատասխան ձևավորված զինված կազմավորումների և իրավապահ մարմինների կազմում և իրականացրել են հակաահաբեկչական գործողությունների խնդիրները՝ Ուկրաինայի Օրենքներին համապատասխան ձևավորված զինված կազմավորումների և իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ |
փաստաթղթեր, որոնք հաստատում են ընտանեկան կապերը (այդ թվում՝ զոհված (մահացած) Պաշտպանի կամ Պաշտպանուհու ընտանիքի անդամի վկայական կամ զոհված (մահացած) պատերազմի վետերանի ընտանիքի անդամի վկայական,որում նշվում է Ուկրաինայի Օրենքի «Պատերազմի վետերանների կարգավիճակի մասին, իրենց սոցիալական պահպանության երաշխիքները» նորմը, որի հիման վրա անձին տրամադրվել է կարգավիճակ, կամ Միասնական պետական գրանցամատյանից քաղվածք) զինվորական գրքույկ, զինվորական ծառայության անցնելու հրամանի պատճեն, անձնակազմի ցուցակից դուրս գրման հրամանի պատճեն՝ մահվան կապակցությամբ, մահվան մասին հաղորդագրություն՝ Պաշտպանության նախարարության կողմից հաստատված ձևով,դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը (բացառությամբ անհետ կորած անձի դեպքերի), որը հաստատում է անձի մահը հակաահաբեկչական գործողություններին մասնակցելու ժամանակ, դատարանի որոշումը անձին հատուկ հանգամանքներում անհետ կորած ճանաչելու մասին փաստաթղթեր, որոնք հաստատում են ընտանեկան կապերը (այդ թվում՝ զոհված (մահացած) Պաշտպանի կամ Պաշտպանուհու ընտանիքի անդամի վկայական կամ զոհված (մահացած) պատերազմի վետերանի ընտանիքի անդամի վկայական, որում նշվում է Ուկրաինայի «Պատերազմի վետերանների կարգավիճակի, նրանց սոցիալական պաշտպանության երաշխիքների մասին» Օրենքի նորմի մասին, որի հիման վրա անձին տրվել է կարգավիճակ, կամ փաստաթղթեր, որոնք հաստատում են ընտանեկան կապերը (այդ թվում՝ զոհված (մահացած) Պաշտպանի կամ Պաշտպանուհու ընտանիքի անդամի վկայական կամ զոհված (մահացած) պատերազմի վետերանի ընտանիքի անդամի վկայական, որում նշվում է Ուկրաինայի «Պատերազմի վետերանների կարգավիճակի, նրանց սոցիալական պաշտպանության երաշխիքների մասին» Օրենքի նորմի մասին, որի հիման վրա անձին տրվել է կարգավիճակ, կամ քաղվածք Պատերազմի վետերանների միասնական պետական գրանցամատյանից, զինվորական գրքույկ, զորակոչի հրամանի պատճեն, անձնակազմի ցուցակից մահվան կապակցությամբ բացառման հրամանի պատճեն, դատաբժշկական փորձաքննության եզրակացություն (բացառությամբ այն դեպքերի, երբ անձը համարվում է անհետ կորած, որը հաստատում է անձի մահը կամ զոհվելը հակաահաբեկչական գործողության ժամանակ, դատարանի որոշմամբ անձը ճանաչելու մասին),
հատուկ հանգամանքներում անհետ կորած անձի՝ ընտանեկան կապերը հաստատող փաստաթղթեր՝ ՈՒԱԾ-ին կից Հակաահաբեկչական կենտրոնի հրամանից քաղվածք՝ հակաահաբեկչական գործողության ապահովմանը ներգրավվելու մասին, դատաբժշկական փորձաքննության եզրակացություն (բացառությամբ այն դեպքերի, երբ անձը անհետ կորել է),որոնք հաստատում են անձի մահը (մահ) հակաահաբեկչական գործողությանը մասնակցելու ժամանակ, դատարանի որոշումը անձին անհետ կորած ճանաչելու մասին հատուկ հանգամանքներում, զինվորական մասի հրամանատարի ծանուցումը զինծառայողին անհետ բացակայող ճանաչելու մասին, կամ զինվորական մասի հրամանատարի համապատասխան հրամանից քաղվածք։ փաստաթղթեր, որոնք հաստատում են ընտանեկան կապերը (այդ թվում՝ զոհված (մահացած) Պաշտպանի կամ Պաշտպանուհու ընտանիքի անդամի վկայականը կամ զոհված (մահացած) պատերազմի վետերանի ընտանիքի անդամի վկայականը, որում նշվում է Ուկրաինայի «Պատերազմի վետերանների կարգավիճակի, նրանց սոցիալական պաշտպանության երաշխիքների մասին» Օրենքի նորմի մասին, որի հիման վրա անձին տրվել է կարգավիճակ կամ քաղվածք Պատերազմի վետերանների Միասնական պետական գրանցամատյանից), դատարանի որոշում անհետ կորած ճանաչելու մասին հատուկ հանգամանքներում, փաստաթղթեր, որոնք հաստատում են մահվան փաստը (մահը) ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման, Դոնեցկի և Լուգանսկի մարզերում Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիայի դիմակայելու և զսպելու կամ ռազմական դրության ժամանակ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դիմակայելու և զսպելու միջոցառմների իրականացման ժամանակ |
| Ընտանիքի անդամներ (ամուսին, կին, որդի, դուստր, հայր, մայր, ամբողջական արյունակից (արյունակից) եղբայր կամ քույր) անձանց, որոնց հետմահու շնորհվել է Ուկրաինայի Հերոս կոչումը արիության, քաջության հայրենասիրության, ժողովրդավարության սահմանադրական սկզբունքների հերոսական պաշտպանության,Ընտանիքի անդամներ (ամուսին, կին, որդի, դուստր, հայր, մայր, ամբողջական արյունակից (արյունակից) եղբայր կամ քույր) անձանց, որոնց հետմահու շնորհվել է Ուկրաինայի Հերոս կոչումը արիության, քաջության հայրենասիրության, ժողովրդավարության սահմանադրական սկզբունքների հերոսական պաշտպանության, մարդու իրավունքների և ազատությունների, ինքնամոռաց ծառայության Ուկրաինայի ժողովրդին, որոնք ցուցաբերվել են Արժանապատվության Հեղափոխության ժամանակ՝(2013 թ. նոյեմբեր - 2014 թ. փետրվար) | փաստաթղթեր, որոնք հաստատում են ընտանեկան կապերը, անձնագրեր, որոնք հաստատում են Ուկրաինայի Հերոսի կոչումը՝ քաղաքացիական քաջության, հայրենասիրության, ժողովրդավարության հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ, ինքնամոռաց ծառայության Ուկրաինայի ժողովրդին, հայտնաբերվել են Արժանապատվության Հեղափոխության ժամանակ 2013 թ. նոյեմբեր - 2014 թ. փետրվար.) |
Փաստաթղթերը զորակոչից տարկետում տրամադրելու նպատակով դիտարկելու ժամկետը
ՏԿՀ-ի և ՍԱ-ի հանձնաժողովը պարտավոր է դիտարկել ստացված դիմումը և հաստատող փաստաթղթերը 7 օրվա ընթացքում քննել ստացված դիմումը և հաստատող փաստաթղթերը՝ սկսած ստացման օրվանից, բայց ոչ ուշ, քան հաջորդ օրը պետական իշխանության մարմիններից ստացված հարցումների վերաբերյալ տեղեկատվության ստացման օրվանից։
| Կարևոր է |
|---|
| Մինչև հանձնաժողովի կողմից որոշում ընդունելը զինապարտը չի ենթարկվում զորակոչի զինվորական ծառայության զորահավաքի ժամանակ, հատուկ ժամանակաշրջանում և չի ուղարկվում բժշկական զննության՝ զինվորական ծառայության համար պիտանելիությունը որոշելու համար |
Ի՞նչ որոշում է ընդունվում փաստաթղթերը դիտարկելու արդյունքում
Հանձնաժողովի որոշումը ձևակերպվում է արձանագրությամբ։
Դրական որոշման դեպքում զինապարտին տրամադրվում է տեղեկանք՝ 6-րդ հավելվածովսահմանված Հրամանի ձևով՝ հետաձգման ժամկետի նշումով։
Զինապարտին զորքից տարկետում տրամադրելուց հրաժարվելու դեպքում նրան տեղեկացվում է գրավոր՝ մերժման պատճառների նշումով՝ 7-րդ հավելվածով սահմանված ձևով։ Նման որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։
Հանձնաժողովի ընդունած որոշման մասին հայտատուներին տեղեկացվում է հեռախոսային, էլեկտրոնային կապի կամ փոստային միջոցներով՝ ոչ ուշ, քան հաջորդ օրը այդ որոշման ընդունումից հետո։
Որքա՞ն ժամանակ է գործում տարկետումը
Զինվորական ծառայության զորակոչից հետաձգումը զորահավաքի ընթացքում տրվում է համապատասխան օրինական հիմնավորումների գործողության ժամկետով, բայց ոչ ավելի, քան զորահավաքի անցկացման ժամկետով, որը սահմանված է Ուկրաինայի Նախագահի հրամանագրով։
Զորահավաքի ժամկետի երկարաձգման դեպքում զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմքերի ստուգումն իրականացվում է զինապարտ անձանց համար Միասնական պետական գրանցամատյանի միջոցով, որն ընդգրկում է զորակոչի ենթակա քաղաքացիներին, զինապարտներին և պահեստազորայիններին։
Պաշտոնատար (ծառայողական) անձանց տարկետումը տրամադրվում է իրենց համապատասխան պաշտոնում գտնվելու ժամկետով։
Պաշտոնատար (ծառայողական) անձանց ազատման կամ այնպիսի պաշտոնի տեղափոխման դեպքում, որը տարկետման իրավունք չի տալիս, համապատասխան պետական իշխանության մարմինը կամ այլ պետական մարմին մեկ օրվա ընթացքում տեղեկացնում է համապատասխան ՏԿՀ-ին և ՍԱ-ին, որը զինապարտ անձին տրամադրել է տարկետում՝ դրա չեղարկման նպատակով, ինչպես նաև ՏԿՀ-ն և ՍԱ-ն, Կենտրոնական վարչությունը կամ տարածքային մարմինը, կամ համապատասխան հետախուզական մարմնի ստորաբաժանումը, որտեղ տվյալ անձը հաշվառված է զինվորական հաշվառման մեջ։
Տարկետման գործողության ժամկետի երկարաձգում
Ուկրաինայի Նախագահի կողմից զորահավաքի ժամկետի երկարաձգման մասին հրամանագիրը հրապարակելու դեպքում զինապարտ անձը պարտավոր է ներկայացնել (կամ ուղարկել) հանձնաժողովի քննարկման՝ թղթային կամ էլեկտրոնային ձևով դիմում՝ այդ թվում․ տեխնիկական հնարավորության դեպքում՝ զորակոչի ենթակա քաղաքացու, զինապարտի կամ պահեստազորայինի էլեկտրոնային անձնական կաբինետի միջոցով, զորակոչից տարկետման գործողության ժամկետի երկարաձգման համար։
Եթե ՏԿՀ-ն և ՍԱ-ն չեն կարող իրականացնել զորակոչից տարկետման հիմքերի ստուգումը զինապարտ անձի նկատմամբ՝ զորակոչի ենթակա քաղաքացիների զինապարտների և պահեստազորայինների Միասնական պետական գրանցամատյանի միջոցով, ապա ՏԿՀ-ն և ՍԱ-ն տեղեկացնում են անհրաժեշտության մասին՝ ներկայացնել համապատասխան հաստատող փաստաթղթեր։
