Զինվորական բժշկական հանձնաժողովի անցնելու կարգը զորահավաքի ժամանակ

Матеріал з WikiLegalAid
Версія від 12:31, 19 серпня 2025, створена Olha.hlechyk (обговорення | внесок)
(різн.) ← Попередня версія | Поточна версія (різн.) | Новіша версія → (різн.)

Порядок проходження військово-лікарської комісії під час мобілізації

Նորմատիվային բազա

Ընդհանուր տեղեկություն

Քաղաքացիների ժամկետային զինծառայության զորակոչը ապահովելու նպատակով, ինչպես նաև քաղաքացիների ընդունումը պայմանագրային զինծառայությունում, զինծառայողների, զինվորական պարտականություն ունեցողների, պահեստազորայինների բժշկական ստուգում անցկացնելու, զինվորական ծառայության համար համապատասխանության աստիճանը որոշելու և օդաչուական անձնակազմի՝ օդաչուական աշխատանքի համապատասխանության աստիճանը որոշելու մասին՝ Ուկրաինայի Պաշտպանության նախարարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 402 հրամանով հաստատվել է Ուկրաինայի Զինված Ուժերում զինվորաբժշկական փորձաքննության մասին կանոնակարգը՝ (այսուհետ Կանոնակարգ):

Բժշկազինվորական փորձաքննությունը որոշում է զորակոչիկների, զինծառայողների, զինապարտների և պահեստազորայինների պիտանիությունը՝ զինվորական ծառայության համար, սահմանում է հիվանդությունների, վնասվածքների (վիրավորումների, կոնտուզիաների, խեղումների) և զինվորական ծառայության միջև պատճառական կապը և որոշում է զինծառայողներին բժշկասոցիալական վերականգնման և օգնության անհրաժեշտությունն ու պայմանները։

Ռազմաբժշկական փորձաքննությունը՝

  • բժշկական զննություն՝

1.զորակոչիկների,

2.զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների՝ (բացառությամբ ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամների), զինվորական պարտադիր ծառայության ենթակա անձանց, պահեստազորայինների (պահեստազորի թեկնածուների),

3.պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիների,

4.բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում, բարձրագույն կրթության հաստատությունների ռազմական ուսումնական ստորաբաժանումներում և մասնագիտական նախնական ռազմական կրթության հաստատություններում ուսանելու թեկնածուների՝ (հետագայում ԲՌՈՒՀ), ռազմական լիցեյների՝ (ռազմածովային, ռազմամարզական) լիցեյների՝ (այսուհետ  լիցեյականներ),

5.զինվորական ծառայությունից ազատված անձանց,

  • զինվորական ծառայության, ինչպես նաև ԲՌՈւՀ-ներում ուսման համար պիտանիության աստիճանի որոշում,
  • հիվանդությունների պատճառային կապի հաստատում,  զինծառայողների վնասվածքների՝ (վիրավորումների, կոնտուզիաների, խեղումների),  զինվորական պարտականություն ունեցողների, պահեստազորայինների, զինվորական ծառայությունից ազատված անձանց, ինչպես նաև զինծառայողների, զինվորական ծառայությունից ազատված անձանց՝ մահվան պատճառ դարձած հիվանդությունների, վնասվածքների՝ (վիրավորումների, կոնտուզիաների, խեղումների) պատճառական կապը:

Զորակոչիկների, զինվորական պարտականություն ունեցողների և պահեստազորայինների բժշկական զննության՝ (ռազմաբժշկական փորձաքննության) արդյունքների մասին տեղեկությունները սահմանված Օրենսդրությամբ նախատեսված կարգով, գրանցվում են Զորակոչիկների, զինվորական պարտականություն ունեցողների և պահեստազորայինների Միասնական գրանցամատյանում։


ԶԲՀ անցնելու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը՝

  • ԶԲՀ բժշկական զննության ուղեգիր;
  • բժշկական գրքույկ,
  • անձը հաստատող փաստաթուղթ՝ (զինվորական գրքույկ կամ սպայի վկայական),
  • բժշկական բնութագիր՝ (պատերազմական ժամանակ պարտադիր չէ),
  • ծառայողական բնութագիր (պատերազմական ժամանակ պարտադիր չէ),
  • զ/մ վնասվածքի հանգամանքների վերաբերյալ տեղեկանքի բնօրինակը,
  • արձանագրության վավերացված պատճենը դժբախտ պատահարի մասին՝ (դժբախտ պատահարի մասին արձանագրությունը չի տրվում մարտական գործողություններին մասնակցելիս ստացված վնասվածքի դեպքում, այլ միայն այն դեպքում, եթե վնասվածքը ստացվել է ծառայության ընթացքում, օրինակ՝ ձեռքի կոտրվածք),
  • ՄԳՄ վկայական (առկայության դեպքում),
  • անձնական գործերից քաղվածքներ և այլ տեղեկատու նյութեր զինծառայողների համար՝ որպես մարտական գործողությունների մասնակիցներ։ Քաղվածքները կարող են ներկայացվել լուսապատճենի (պատճենի) ձևով, որը պետք է վավերացված լինեն համապատասխան պաշտոնատար անձանց կողմից և զ/մ կնիքով:

Տարածքային համալրման կենտրոնի և սոցիալական աջակցության ԶԲՀ

Տարածքային համալրման կենտրոնի և սոցիալական աջակցության ԶԲՀ (հետագայում՝ ԶԲՀ ՏՀԿ և ՍԱ) ստեղծվում է մարզային (քաղաքային) ՏՀԿ ու ՍԱ  և ունի լիազորություն ընդունելու որոշումներ՝ Կանոնադրության համաձայն։

Պատերազմական ժամանակ հիվանդության վկայականների ստուգումն այն որոշումների հետ, որոնք վերաբերում են զինվորական ծառայության ոչ պիտանիության որոշման հաստատմանը՝ կատարվում է ՏՀԿ-ի և ՍԱ-ի ներկայացված բժշկական փաստաթղթերի հիման վրա, իսկ բժշկական ցուցումներով՝ վերահսկող բժշկական զննության միջոցով՝ մինչև ԶԲՀ-ի հաստատմանն ուղարկելը։

Բժշկական դիտարկումների անցկացման, ինչպես նաև լաբորատոր և գործիքային հետազոտությունների, այդ թվում՝ լաբորատոր հետազոտություններում անհրաժեշտ լրացուցիչ մեթոդների կիրառման կարգը սահմանվում է՝ ելնելով մարդու առողջական վիճակի վերաբերյալ լիարժեք և օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունից։ Նշված գործընթացի տևողությունը չի կարող գերազանցել 14 օրը (Կարգի І բաժնի 2-րդ գլուխ, կետ 2.8)։

ԶԲՀ ՏՀԿ և ՍԱ որոշումներ

ՏՀԿ-ի և ՍԱ-ի տարածքային կենտրոնի ԶԲՀ-ի որոշումը՝ զինվորական պարտականություն ունեցող անձի զինվորական ծառայության պիտանիության աստիճանի մասին, որն ընդունվել է հաշվառման նպատակներով խաղաղ ժամանակ, վավեր է բժշկական զննության ավարտի օրվանից սկսած՝ 5 տարի ժամկետով։

Մարզային և քաղաքային ՏՀԿ-ի և ՍԱ-ի ԶԲՀ-ի որոշումը զինվորական պարտականություն ունեցող անձի զինվորական ծառայության պիտանիության աստիճանի մասին, որը կայացվել է զորահավաքի և հատուկ ժամանակահատվածի ընթացքում զորակոչի շրջանակներում, ուժի մեջ է  մտնում բժշկական զննության ավարտից հետո՝ 1 տարի ժամկետով։

Հատուկ ժամանակահատվածի գործողության ընթացքում մարզային և քաղաքային ՏՀԿ-ի և ՍԱ-ի ԶԲՀ-ի  որոշումները զինվորական պարտականություն ունեցող անձանց զինվորական ծառայության ոչ պիտանի լինելու վերաբերյալ ձևակերպվում են հետևյալ կերպ՝

հիվանդության վկայականներով՝ (սույն Կանոնադրության հավելաված 11) երեք օրինակով, որոնք ոչ ուշ քան բժշկական զննության և մարզային (Կիևի և Սևաստոպոլի քաղաքային) ՏՀԿ-ի և ՍԱ-ի ԶԲՀ-ի ստուգման ավարտից 10 օրվա ընթացքում, հաստատման նպատակով ուղարկվում են ԶԲՀ՝ ըստ վարչատարածքային պատասխանատվության գոտու, որն ընդգրկում է ռազմաբժշկական փորձաքննության անցկացման իրավասությունը։

Մարզային և քաղաքային ՏՀԿ-ի և ՍԱ-ի ԶԲՀ-ի այլ որոշումները հատուկ ժամանակահատվածի համար ձևակերպվում են հետևյալ կերպ՝

ռազմաբժշկական հանձնաժողովի տեղեկանքով՝ (հավելված 4 սույն Կանոնադրությանը կից) երեք օրինակով։

«Ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար (նշել վերազննության օրը)» ձևակերպմամբ ՏՀԿ-ի և ՍԱ-ի ԶԲՀ-ի որոշումները, բժշկական զննության ավարտից ոչ ուշ քան 5 օրվա ընթացքում, վերահսկման նպատակով ուղարկվում են մարզային (Կիևի և Սևաստոպոլի քաղաքային) ՏՀԿ և ՍԱ ԶԲՀ։

ԶԲՀ-ի տեղեկանքի պատճենը՝ ստորագրությամբ և տրամադրման ամսաթվով, տրվում է բժշկական զննություն անցած անձին՝ (Կանոնադրության II բաժնի 3-րդ Գլխի 3.8 կետ)։

4.Զորակոչիկների բժշկական զննությունն իրականացվում է՝

▷ Բժշկական զննությունն իրականացվում է մարզային (քաղաքային) ՏՀԿ-ի և ՍԱ-ի զորակոչային տեղամասերում կամ բուժական գործունեություն իրականացնող վայրում՝ համայնքային կամ պետական սեփականության առողջապահական հիմնարկներում՝ այն բժիշկների կողմից, ովքեր ներգրավված են ՏՀԿ-ի և ՍԱ-ի ԶԲՀ-ի կազմում։

▷ Ղրիմի Ինքնավար Հանրապետության, մարզերի և Կիևի քաղաքային ՏՀԿ-ի և ՍԱ-ի հավաքագրման կետերում զորակոչիկների բժշկական զննությունը իրականացվում է հավաքագրման կետի ժամանակավոր կազմի բժշկական բաժանմունքի բժիշկների կողմից, ովքեր ներգրավված են համայնքային կամ պետական սեփականության առողջապահական հաստատություններում։

Զորակոչիկների (նախազորակոչիկների) բժշկական զննությունը իրականացվում է՝

●       վիրաբույժի կողմից,

●       թերապևտի (ընդհանուր պրակտիկայի բժշկի՝ ընտանեկան բժշկի) կողմից,

●       նյարդաբանի կողմից,

●       հոգեբանի կողմից,

●       ակնաբույժի կողմից,

●       քիթ-կոկորդ-ականջ բժշկի(օտոլարինգոլոգի)կողմից,

●       ատամնաբույժի կողմից,

●       մաշկաբանի կողմից,

●       իսկ անհրաժեշտության դեպքում՝ այլ մասնագիտությունների բժիշկների կողմից, ովքեր ներգրավված են համայնքային կամ պետական սեփականության առողջապահական հաստատություններում։

Բժիշկների անձնակազմը հաստատվում է շրջանային պետական վարչակազմի (քաղաքապետի) նախագահի հրամանով։

Յուրաքանչյուր տարի՝ քաղաքացիականների զորակոչային տեղամասերին զորակոչելուց առաջ, մարզային (քաղաքային) ՏՀԿ և ՍԱ ուղղում են հարցումներ՝ հետևյալ փաստաթղթերն ստանալու համար՝

1.      առողջապահական հաստատություններից (առաջնային բուժօգնության բժիշկներից) պահանջվում են բուժառուների ամբուլատոր (ստացիոնար) քարտերից՝ № 027/օ ձևաչափով քաղվածքներ, որոնք հաստատվել են Ուկրաինայի Առողջապահության նախարարության 2012 թվականի փետրվարի 14-ի № 110 հրամանով՝ «Առողջապահական հաստատություններում օգտագործվող առաջնային հաշվառման փաստաթղթերի Ձևաչափերի և դրանց լրացման ուղեցույցների հաստատման մասին», զորակոչիկների առողջական վիճակը բնութագրող բժշկական զննության տվյալներ՝ (չեն պահանջվում, եթե առկա են համապատասխան տվյալներ էլեկտրոնային առողջապահական համակարգում, (հետագայում՝  ԱՄԷՀ),

2.      առաջնային բուժօգնություն մատուցող այն բժիշկներից, որոնց հետ կնքված են դեկլարացիաներ, պահանջվում են զորակոչիկների բժշկական բնութագրերը՝ «Ուկրաինայի քաղաքացիականների ժամկետային զինվորական ծառայության և պայմանագրային զինծառայության ընդունման պատրաստման և անցկացման կարգի» Կանոնադրության 3-րդ հավելվածում նշված ձևաչափով, որը հաստատվել է Ուկրաինայի Նախարարների Կաբինետի 2002 թվականի մարտի 21-ի № 352 որոշմամբ (չեն պահանջվում, եթե առկա են համապատասխան տվյալներ էլեկտրոնային առողջապահական համակարգում՝ (հետագայում ԱՄԷՀ),

3.      մարզային պետական վարչակազմերի՝ (տեղական ինքնակառավարման մարմինների) սոցիալական պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումներից հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալներ,

4.      մասնագիտացված դպրոցներից, առողջապահական դպրոցներից, սոցիալական վերականգնման դպրոցներից և ուսուցողավերականգնողական կենտրոններից՝ բժշկասանիտարական բնութագրերի վերաբերյալ,

5.      մարզային պետական վարչակազմերի (տեղական ինքնակառավարման մարմինների) առողջապահական կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջվում է՝ զորակոչից առաջ և զորակոչային տարիքի քաղաքացիների բժշկական զննության և բուժման համար կցվելու առողջապահական հաստատությունների ցուցակների տրամադրում, ինչպես նաև տվյալների ներկայացում այն անձանց մասին, ովքեր վերջին վեց ամիսների ընթացքում հիվանդացել են վարակիչ հիվանդություններով, այդ թվում՝ վիրուսային հեպատիտով, որովայնային տիֆով, պարատիֆով, դիզենտերիայով և այլ ինֆեկցիոն հիվանդություններով։

Առողջական վիճակի և զինվորական ծառայության համար պիտանիության գնահատումը իրականացվում է հիվանդությունների Աղյուսակի I սյունակի և առողջական վիճակին ներկայացվող հավելյալ պահանջների աղյուսակների համաձայն՝ (հետագայում  ՀՊԱ

Զորակոչիկների (նախազորակոչից առաջ գտնվող անձանց) զննության ժամանակ բժիշկները գնահատում են նրանց առողջական վիճակը և զինվորական ծառայության պիտանիության աստիճանը։

Այս ընթացքում հաշվի են առնվում հիվանդության կամ ֆիզիկական արատների բնույթը, դրանց զարգացման աստիճանը, ֆունկցիոնալ խախտումները, ինչպես նաև զննվածի կրթությունը, մասնագիտությունը, իրական աշխատունակությունը և առողջական պահանջները՝ Ուկրաինայի Զինված Ուժերի տարբեր տեսակներում, զորքերում (ուժերում) կամ այլ ռազմական միավորումներում պարտականությունները կատարելու համար։

Բժշկական զննության ժամանակ զորակոչիկը (նախազորակոչից առաջ գտնվող անձը) կարող է ներկայացնել բժշկական լրացուցիչ փաստաթղթեր իր առողջական վիճակի վերաբերյալ։ Զորակոչիկի (նախազորակոչից առաջ գտնվող անձի) կողմից լրացուցիչ ներկայացված բժշկական փաստաթղթերում նշված տվյալները պետք է հաշվի առնվեն բժիշկների կողմից զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ եզրակացությունը կազմելիս և կցվեն էլեկտրոնային առողջապահական համակարգում՝ (հետագայում  ԱՄԷՀ

Բժշկական զննության ավարտից հետո յուրաքանչյուր բժիշկ կատարում է հետևյալ գրանցումները զորակոչիկի հաշվառման քարտում և այլ փաստաթղթերում, որոնք նախատեսված են՝ «Ուկրաինայի քաղաքացիականների ժամկետային զինվորական ծառայության և պայմանագրային զինծառայության ընդունման պատրաստման և անցկացման կարգի» կանոնադրությամբ՝ հաստատված Ուկրաինայի Նախարարների Կաբինետի 2002 թվականի մարտի 21-ի № 352 որոշմամբ․

●       հաստատված ախտորոշման տվյալները,

●       բժշկական զննության անցկացման ամսաթիվը,

●       առողջական վիճակի հիման վրա զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ եզրակացությունը, Ուկրաինայի Զինված Ուժերի և այլ ռազմական կազմավորումների զորքերի (ուժերի) տեսակների և բնույթի համաձայն նշանակումը,

●       ստորագրվում և կնվքում է անձնական կնիքով։

Ինչպես նաև բժիշկները կատարում են  գրառումներ համապատասխանաբար  ԱՄԷՀ-ի գրանցամատյանում։

Այն զորակոչիկների վերաբերյալ, որոնց մոտ հայտնաբերվել են հիվանդություններ կամ նորմաներից շեղումներ, որոնք որոշում են նրանց՝ ժամանակավորապես ոչ պիտանի լինելը (ոչ պիտանի) զինվորական ծառայության համար, կազմվում է բժշկի եզրակացություն՝ համաձայն ՀՊԱ-ի։ Եզրակացությունը ստորագրում է բժիշկը՝ պարտադիր նշելով զննության ամսաթիվը, զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ եզրակացությունը, զորքերի (ուժերի) տեսակներով (ծագումով) սահմանափակումները, այլ ռազմական կազմավորումները, ինչպես նաև զորակոչի հանձնաժողովի (գրանցման հարցերով հանձնաժողով) անդամ բժիշկը։

Զորակոչիկները, որոնց նկատմամբ գրանցման հարցերով հանձնաժողովը (զորակոչային հանձնաժողով) կայացրել է  որոշում զինվորական ծառայությանը ոչ պիտանի (ոչ պիտանի) լինելու որոշում, վերահսկման նպատակով ուղարկվում են Ղրիմի Ինքնավար Հանրապետության, մարզային, Կիևի և Սևաստոպոլի քաղաքային ՏՀԿ-ի և ՍԱ-ի ԶԲՀ բժշկական զննության։

Զորակոչիկների բժշկական զննության արդյունքներով ՏՀԿ-ի և ՍԱ-ի ԶԲՀ-ն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

▶ պիտանի է զինվորական ծառայության,

▶ ժամանակավորապես զինվորական ծառայության ոչ պիտանի լինելը, պահանջում է բուժում՝  _______________ (նշել առողջապահական հաստատությունը (կազմակերպություն) և բուժման կանխատեսվող ժամկետը),

▶ պահանջվում է լրացուցիչ բժշկական հետազոտման և կրկնակի բժշկական զննության ուղեգրում _______________ (նշել բժշկական զննության ամսաթիվը),

▶ ոչ պիտանի է զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, սահմանափակ պիտանի՝ ռազմական ժամանակ,

▶ զինվորական ծառայության համար ոչ պիտանի՝ հանել զինվորական հաշվառումից։

ԶԲՀ-ի որոշումը ձևակերպվում է ԶԲՀ-ի տեղեկանքով։ ԶԲՀ-ի որոշումը բժշկի կողմից, ով հանդիսանում է զորակոչային հանձնաժողովի անդամ, կատարվում է զորակոչիկի հաշվառման քարտում՝ (զորակոչային կետում բժշկական զննության քարտում): Բացի այդ, ԶԲՀ-ի տեղեկանքը՝ զորակոչիկի զինվորական ծառայության ոչ պիտանի լինելու (ժամանակավոր ոչ պիտանի լինելու) մասին որոշումը պահվում է զորակոչիկի անձնական գործի մեջ։

Զորակոչիկներին, ովքեր ընդգրկված են զորքեր ուղարկվող խմբերի կազմում, տրամադրվում է շրջանային (քաղաքային) ՏՀԿ-ի և ՍԱ-ի զինվորական հաշվառման կենտրոնի տեղեկանք (հավելված 9), որը հաշվառման փաստաթղթերի հետ միասին ուղարկվում է զինվորական ստորաբաժանում։

Զորակոչիկների կողմից թղթային տարբերակով ներկայացված բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ լրացուցիչ հետազոտությունների արդյունքները,  (ռենտգենագրությունները, ֆլյուորոգրաֆիաները, ՀՏ, ՄՌՏ, ԷԿԳ, անալիզի արդյունքները և այլն) ամբողջ ծավալով, զորակոչի ավարտից ոչ ուշ քան 10 օրվա ընթացքում, իսկ զորակոչիկի պահանջով՝ անհապաղ, վերադարձվում են նրան այն վայրից, որտեղից ներկայացվել էին։ Բժշկական փաստաթղթերի, լրացուցիչ զննությունների արդյունքները, որոնք կարևոր են ախտորոշումների հիմնավորման համար,  բժիշկ-մասնագետների կողմից արտացոլվում են բժշկական եզրակացություններում և բժշկական զննության քարտում, որոնք կցվում են զորակոչիկի անձնական գործին։ Փայտացման, դիֆթերիայի, կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ վերջին կանխարգելիչ պատվաստումների, արյան խմբի և ռեզուս պատկանելիության վերաբերյալ տվյալները գրանցվում են զինվորական գրքույկում (Կանոնադրության II բաժնի  2-րդ գլխի 2.18 կետ)։

Առողջական վիճակի հիմքով զորակոչից տարկետում տրամադրվում է՝ մինչև 1 տարի ժամկետով այն զորակոչիկներին, ովքեր բժշկական զննության ընթացքում ճանաչվել են ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Նշված ժամկետի ավարտից հետո իրականացվում է կրկնակի բժշկական զննություն։ Մարզային (քաղաքային) ՏԿՀ-ի և ՍԱ-ի մարմինները պարտավոր են վերահսկել առողջական վիճակի հիմքով տարկետում ստացած զորակոչիկների կողմից կրկնակի բժշկական զննության ժամանակին անցկացման ընթացքը (Կանոնադրության II բաժնի 2-րդ գլխի 2.11 կետ)։

Ռազմական դրության գործողության ընթացքում առողջական վիճակի հիմքով զորակոչից տարկետում կարող է տրամադրվել մինչև 2 ամիս ժամկետով։ Բժշկական ցուցումներով այն կարող է երկարաձգվել ևս 2 ամսով, իսկ երրորդ անգամ՝ նույն ժամկետով։ Տարկետման ժամկետի ավարտից հետո իրականացվում է զորակոչիկների բժշկական զննություն՝ զինվորական ծառայության պիտանիության հարցը լուծելու նպատակով՝ (Կանոնադրության II բաժնի  2-րդ գլխի   2.12 կետի հինգերորդ պարբերություն)։

ՏՀԿ և ՍԱ զորակոչիկների ուղարկման օրը կազմակերպվում է վերջիններիս հարցում՝ սուր հիվանդությունների, վնասվածքների կամ այլ վիճակների առկայության վերաբերյալ, որոնք խոչընդոտում են ուղարկմանը։ Հարցման արդյունքների հիման վրա իրականացվում են մասնագետների խորհրդատվություններ, հոսպիտալացվում են կոմունալ կամ պետական առողջապահական հաստատություններում, անցկացվում է կրկնակի զննություն մասնագետների կողմից և կայացվում է որոշում՝ ուղարկել զորակոչային կետ կամ դուրս բերել ուղարկման խմբից։

Զինվորական պարտականության ենթակա անձանց բժշկական զննում

Զինվորական հաշվառման անձանց բժշկական զննությունն իրականացվում է ՏՀԿ-ի և ՍԱ-ի ղեկավարների որոշմամբ՝ ՏՀԿ-ի և ՍԱ-ի ԶԲՀ-ի կողմից զորամասերի (քաղաքային) ՏՀԿ-ի և ՍԱ-ի հավաքման կետերում կամ բժշկական պրակտիկայի վայրերում՝ կոմունալ կամ պետական առողջապահական հաստատություններում՝ այն բժիշկների կողմից, որոնք ընդգրկված են ԶԲՀ-ի ՏՀԿ-ի և ՍԱ-ի ռազմաբժշկական հանձնաժողովի կազմում՝ (Կանոնադրության II բաժնի 3-րդ գլուխ)։

Ուշադրությո՛ւն։
Ըստ 2024 թվականի մայիսի 16-ի Ուկրաինայի Նախարարների Կաբինետի № 560 որոշմամբ հաստատված՝ «Զորակոչի և հատուկ շրջանի ժամանակ զինվորական ծառայության քաղաքացիների զորակոչի կարգի» 69-րդ կետի այն անձինք, ովքեր չեն անցել բժշկական զննություն կամ որոնց զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ որոշման (հանձանարարագրի) ժամկետը լրացել է, ուղարկվում են ռազմաբժշկական հանձնաժողով։
Ուկրաինայի այն քաղաքացիները, ովքեր հաշվառված են զինվորական հաշվառման մեջ և Ուկրաինայի Նախագահի զորակոչ հայտարարելու մասին հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ներկայացել են ՏՀԿ և ՍԱ և ներկայացրել իրենց հաշվառման տվյալները (բնակության հասցե, կապի միջոցներ՝ համարներ, էլեկտրոնային փոստի հասցե՝(առկայության դեպքում), և այլ անձնական տվյալներ) ճշգրտելու նպատակով, բժշկական զննության չեն ուղարկվում։ Հաշվառման տվյալները ճշգրտած քաղաքացիները բժշկական զննության հրավիրվում են ծանուցագրով։

Ռազմական հաշվառման ենթակա այն անձանց, ովքեր զորակոչի ենթակա են զորահավաքի ընթացքում, հատուկ շրջանի ժամանակ, ՏՀԿ և ՍԱ ղեկավարի որոշմամբ տրվում է ուղեգիր ռազմաբժշկական հանձնաժողով՝ բժշկական զննություն անցնելու համար՝ համաձայն № 11 հավելվածի։ Այս դեպքում մինչև 45 տարեկան անձանց տրվում է նաև ուղեգիր՝ օդադեսանտային զորքերում, հատուկ գործողությունների ուժերում և ծովային հետևակում զինվորական ծառայության պիտանիությունը որոշմելու համար։

Զինվորական հաշվառման մեջ գտնվող անձանց կրկնակի բժշկական զննությունն իրականացվում է 5 տարին մեկ անգամ՝ շրջանային, քաղաքային ՏՀԿ-ում և ՍԱ-ում ռազմաբժշկական հանձնաժողովների կողմից։ Պահեստազորի սպայական կազմը ենթարկվում է կրկնակի բժշկական զննության՝ համապատասխան ԶՀԲ-ի կողմից՝ հերթական ատեստավորման ընթացքում, իսկ պահեստազորի շարքային, սերժանտական և ավագ կազմը՝ նշանակության փոփոխության դեպքում։

Զինվորական ծառայությունից ազատված անձինք, ովքեր ճանաչվել են զինվորական ծառայության համար ոչ պիտանի կարող են կրկնակի զննվել շրջանային կամ քաղաքային ՏՀԿ-ում և ՍԱ-ում ռազմաբժշկական հանձնաժողովների կողմից՝ զինվորական հաշվառման վայրում, հատուկ մասնագիտացված առողջապահական հիմնարկներում պարտադիր հետազոտությունից հետո՝ ախտորոշման հաստատման կամ փոփոխման նպատակով։ Կատարվում է ուղեգրում   շրջանային կամ քաղաքային ՏՀԿ-ի և ՍԱ-ի ռազմաբժշկական հանձնաժողովի բժիշկ անդամի կողմից, որի մասին համապատասխան գրառումը կատարվում է ԱՄԷՀ-ի համակարգի գրանցամատյանում։ Այս խմբի  քաղաքացիների բժշկական զննությունը կատարվում է Կանոնադրության 1-ին հավելվածի II սյունակի համաձայն, իսկ ովքեր ունեն սպայական կոչում՝ Կանոնադրության 1-ին հավելվածի III սյունակի համաձայն։

Պահեստազորայինների և զինվորական հաշվառման մեջ գտնվող անձանց բժշկական զննությունը կարող է իրականացվել այն առողջապահական հաստատություններում, որոնք ունեն համապատասխան պայմանագիր ՈՒԱԱԾ-ի հետ՝ տվյալ տարվա պետական երաշխիքների ծրագրի շրջանակներում։

Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում յուրաքանչյուր զինվորական հաշվառման ենթակա անձ ենթարկվում է բժշկական զննության՝

  • վիրաբույժի կողմից,
  • թերապևտի կողմից,
  • նյարդաբանի կողմից,
  • հոգեբույժի կողմից;
  • ակնաբույժի կողմից,
  • քիթ-կոկորդ-ականջ բժշկի(օտոլարինգոլոգի)կողմից,
  • ըստ բժշկական ցուցումների և այլ մասնագիտությունների բժիշկների կողմից։

Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում յուրաքանչյուր զորակոչի ենթակա անձ պարտավոր է ներկայանալ բժշկական քննություն՝ ԶԲՀ  իր հետ ունենալով կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական զննության արդյունքները։

ԷՍԳ-ն կատարվում է 40 տարեկանից հետո և բժշկական ցուցումների առկայության դեպքում։ Այլ լաբորատոր և գործիքային հետազոտությունները կատարվում են  համաձայն ցուցումների՝ (Կանոնադրության II բաժնի 3-րդ գլխի 3.4 կետեր)։

Մինչ բժշկական զննության անցկացումը ՏԿՀ-ում  և ՍՊ-ում ստանում են սոցիալական ապահովության մարմիններից հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալներ։

Զորակոչի ենթակա անձը բժշկական զննության ընթացքում պարտավոր է ՏԿՀ-ի և ՍՊ-ի անդամներին ներկայացնել՝

  • հիվանդի ամբուլատոր բժշկական քարտը՝  № 025/о ձևաթղթով, որը հաստատված է Ուկրաինայի ԱՆ 2012 թվականի փետրվարի 14-ի , №  110 հրամանով՝ «Բուժհաստատություններում, անկախ սեփականության ձևից և ենթակայությունից, կիրառվող առաջնային հաշվառման ձևերի և դրանց  Հրահանգների լրացման հաստատման մասին»,
  • բժշկական փաստաթղթերից քաղվածքներ՝ նախկինում ունեցած հիվանդությունների, ստացված վնասվածքների, վիրավորումների և այլն, եթե նման տեղեկությունը բացակայում է ԱՄԷՀ-ում։

Նշված փաստաթղթերը, իսկ պահեստի սպայակազմի և ենթասպաների (միչմենների) դեպքում՝  նաև անձնական գործերը ՏԿՀ-ի և ՍՊ-ի բժշկական զննությունից առաջ ներկայացնում է ԶԲՀ-ի ուսումնասիրության համար։

Շրջանային, քաղաքային ՏԿՀ-ի և ՍԱ-ի ԶԲՀ-ի որոշումը զորակոչի ենթակա անձի՝ զորահավաքի, հատուկ ժամանակահատվածի ընթացքում զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանի վերաբերյալ ուժի մեջ է մնում բժշկական զննության ավարտից հետո՝ 1 տարվա ընթացքում։

Եթե զորակոչի ենթակա անձի առողջական վիճակում նրա դիմումի կամ առողջապահության հաստատության բժիշկների եզրակացությունների հիման վրա գրանցվել են փոփոխո ւթյուններ, ապա ՏԿՀ-ի և ՍԱ-ի ղեկավարի ուղերձով անցկացվում է բժշկական կրկնակի զննություն՝ զինվորական ծառայության պիտանիության աստիճանը որոշելու նպատակով։

Հատուկ ժամանակա հատվածի իրավական ռեժիմի ընթացքում ՏԿՀ-ի և ՍԱ-ի ԶԲՀ-ի զորակոչի ենթակա անձանց զինվորակ ան ծառայության ոչ պիտանի լինելու մասին որոշումները արձանագրվում են հիվանդության վկայականներով՝ (Կանոնադրության հավելված 11) 3 օրինակով, որոնք բժշկական զննության և մարզային (Կիևի և Սևաստոպոլի քաղաքային) ՏԿՀ-ի և ՍԱ-ի ԶԲՀ-ի ստուգումից հետո ոչ ուշ, քան տասնօրյա ընթացքում, որոնք ուղարկվում են հաստատման՝  հաստիքային  ԶԲՀ-ի՝ զինվորաբժշկական փորձաքննության անցկացման վարչատարածքային պատասխանատվության գոտուն համապատասխան։

ՏԿՀ-ի և ՍԱ-ի ԶԲՀ-ի որոշումները հատուկ ժամանակահատվածում ձևակերպվում են զինվորաբժշկական  հանձնաժողովի տեղեկանքով՝ (Կանոնադրության հավելված 4) երեք օրինակով։

«Ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար (նշել վերազննման ամսաթիվը)» ձևակերպմամբ ՏԿՀ-ի և ՍԱ-ի ԶԲՀ-ի որոշումները բժշկական զննության ավարտից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում վերահսկողության նպատակով ուղարկվում են մարզային (Կիևի և Սևաստոպոլի քաղաքային) ՏԿՀ-ի և ՍԱ-ի ԶԲՀ-ի։

ԶԲՀ-ի տեղեկանքի պատճենը՝  ծանոթացման ստորագրությամբ և ամսաթվով, տրվում է բժշկական զննություն անցած անձին։

Զորահավաքի և ռազմական դրության ժամանակահատվածում հատուկ ժամանակահատվածի ընթացքում, առողջական վիճակի հիմքով զորակոչից տարկետում տրամադրվում է զորակոչի ենթակա անձին՝ 1-ից  մինչև 6 ամիս ժամկետով․ կախված հիվանդությունից (վնասվածք, վիրավորում, ցնցում, խեղում) և կանխատեսվող բուժման տևողությունից։ Տարկետման ժամկետի ավարտից հետո զորակոչի ենթակա անձինք ենթարկվում են բժշկական զննության՝ զինվորական ծառայությանը պիտանի լինելու հարցը լուծելու նպատակով։

Քաղաքացիները, ովքեր ազատվել են զինվորական ծառայությունից պահեստազորի կամ թոշակի՝ առանց ԶԲՀ-ի բժշկական զննության անցնելու, կամ ովքեր փաստացի ազատման պահին համաձայն չեն եղել զինվորական ծառայության պիտանիության աստիճանի վերաբերյալ ԶԲՀ-ի որոշման հետ և դիմել են այդ որոշման վերանայման համար, ենթարկվում են բժշկական զննության՝ Ուկրաինայի Պաշտպանության նախարարության համակարգի առողջապահական հիմնարկներում՝ տվյալ տարածաշրջանի հաստիքային ԶԲՀ-ի համաձայնությամբ և ՏԿՀ-ի և ՍԱ-ի շրջանային կամ քաղաքային ղեկավարի ուղեգրով։  Սույն բժշկական զննությունը անցկացվում է անկախ ազատման պատճառից, սակայն ոչ ուշ, քան ազատումից հետո՝ հինգ տարվա ընթացքում։

Այն դեպքում, երբ ազատումից անցել է ավելի քան 5 տարի, ԶԲՀ-ի բժշկական զննությունն անցկացվում է հաշվառման նպատակներով՝ ներկայիս դրությամբ զինվորական ծառայության պիտանիության աստիճանը որոշելու համար, այդ դեպքում հիվանդության կամ վնասվածքի հետևանքների պատճառահետևանքային կապը չի սահմանվում։

ԶԲՀ-ի (ԲԲՀ-ի)որոշումները ձևակերպվում են՝

●       հիվանդության մասին վկայականով,

●       զինվորաբժշկական հանձնաժողովի տեղեկանքով, զինվորաբժշկական հանձնաժողովի նիստի արձանագրությամբ։

ԶԲՀ-ն ընդունում է որոշումներ, այդ թվում՝ արտագնա նիստերի ընթացքում, իսկ որոշ դեպքերում առանձին (արտերկրում բուժում) հեռավար ձևաչափով։

Հաստիքային և արտահաստիքային ԶԲՀ-ի կատարման որոշումները՝

ԶԲՀ-ի  որոշման չեղարկում կամ անվավեր ճանաչում

ԶԲՀ-ի որոշումը ենթակա է չեղարկման այն դեպքում, երբ նախորդ ԶԲՀ-ի որոշումը ընդունման օրը չի համապատասխանել օրենսդրությանը և/կամ ընդունվել էր անվավեր փաստաթղթերի հիման վրա։ 

ԶԲՀ-ի որոշումը ենթակա է չեղարկման այն դեպքում, երբ անհրաժեշտ է նախորդ ԶԲՀ-ի որոշման բովանդակությունը՝ (որն ընդունվել է ճիշտ օրենքի պահանջներին համապատասխան) համապատասխանեցնել գործող օրենսդրությանը։

Զինվորբժշկական փորձաքննության ընթացքում կազմվող (լրացվող) փաստաթղթերը կատարվում են թղթային կամ էլեկտրոնային ձևաչափով։ Էլեկտրոնային ձեւով փաստաթղթավորումը կատարվում է կատարելագործված էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ, որը հիմնված է որակավորված էլեկտրոնային ստորագրության  որակավորված վկայագրի էլեկտրոնային կնիքի և էլեկտրոնային ժամանակի նշանի վրա (Կանոնադրության I բաժնի, 2-րդ գլխի, 2․1 կետ)։

ԶԲՀ-ի նախագահը կամ անդամները պատասխանատվություն են կրում ընդունված որոշման և հիվանդությունների, վիրավորումների (կոնտուզիաների, վնասվածքների կամ խեղումների) պատճառահետևանքային կապի հաստատման վերաբերյալ փաստաթղթի տրամադրման համար։

ԶԲՀ-ն իրավունք ունի կայացնել որոշումներ՝ արտագնա նիստերի ընթացքում, ինչպես նաև զինծառայողների արտերկրում երկարատև բուժման անհրաժեշտության (անհրաժեշտության բացակայության դեպքում) գնահատման դեպքերում՝ հեռավար ձևաչափով, բժշկական և զինվորական հաշվառման փաստաթղթերի բնօրինակների կամ պատշաճ կերպով վավերացված դրանց պատճենների հիման վրա։

Զինծառայողների և այլ անձանց բժշկական զննության ընթացքում ԶԲՀ-ի կողմից ընդունվում են հետևյալ բովանդակությամբ որոշումներ՝ (Կանոնադրության II բաժնի 20-րդ  գլխի 20․3  կետի  առաջին պարբերություն)

Պիտանի է՝ զինվորական ծառայության,

պայմանագրային զինվորական ծառայության,

զինվորական պահեստազորի ծառայության,ՄԳ նախապատրաստման մասնակցության,

ՄԳ մասնակցելուն,

ազգային անձնակազմում ծառայելուն(աշխատելուն),

ԲՌՈՒՀ ուսման համար ______ (նշել ԲՌՈՒՀ անվանումը),

ստորջրյա նավերում, վերջրյա նավերում, ծովային հետևակում, Դեսանտահարձակողական զորքերում, հատուկ կառույցներում, հատուկ նշանակության ստորաբաժանումներում ծառայության,

ՋՃԱ, ՀՎԲ աշխատանքի, ԷՄԴ աղբյուրների, ԼՃ, I-II աստիճանի պատոգենակությամբ միկրոօրգանիզմների և հատուկ վտանգավոր վարակի հիվանդությունների հետ աշխատանքի համար,

ջրասույզի, խորջրյա ջրասույզի, ջրասուզորդի մասնագիտության ուսուցման համար,

ջրասույզով խորությամբ մինչև _____ մետր, խորջրյա ջրասուզակով խորությամբ մինչև ____ մետր,  ակվանավտով խորությամբ մինչև ____ մետր,

մասնագիտությամբ ուսման (ծառայության) համար ... (նշել մասնագիտությունը։ Որոշումը կայացվում է այն անձանց վերաբերյալ, ովքեր ընտրվում են ուսման կամ որոշ հատուկ ռազմական մասնագիտություններով զինվորական ծառայության անցնելու համար՝ նշված է ՀՊԱ), զինվորական ապահովման ստորաբաժանումներում ծառայության, ՏԿՀ-ի և ՍԱ-ի, ԲՌՈՒՀ-ի, ուսումնական կենտրոններում, հաստատություններում (կազմակերպություններում), բժշկական ստորաբաժանումներում, լոգիստիկայի, կապի, օպերատիվ ապահովման և պահպանության ստորաբաժանումներում։

Վերոհիշյալ անձինք ոչ պիտանի են հատուկ նշանակության ստորաբաժանումներում, սուզանավերում, մակերեսային նավերում և հատուկ կառույցներում ծառայելու համար։
Ոչ պիտանի է՝ զինվորական հաշվառումից հանելու պայմանով զինվորական ծառայության համար,

պայմանագրային զինվորական ծառայության,

ՄԳ-ում նախապատրաստման մասնակցության,

ՄԳ-ին մասնակցելուն,

ազգային անձնակազմում ծառայելուն(աշխատելուն),

ԲՌՈՒՀ-ի ուսուցման համար,

ստորջրյա նավերում, վերջրյա նավերում, Ուկրաինայի Զինված Ուժերի ՌԾՈՒ-ի ծովային հետևակում,  ծովային հետևակում, Դեսանտահարձակողական զորքերում, հատուկ կառույցներում, ջրասույզի, խորջրյա ջրասույզի, ջրասուզորդի, հատուկ նշանակության ստորաբաժանումներում ծառայության համար,

վարժական ստորաբաժանումում սուզորդի, խորջրյա սուզորդի և ջրասուզորդի մասնագիտությամբ ուսուցման համար,

տանկերի ստորջրյա վարում իրականացնելու համար,

ՋՃԱ-ի, ՀՎԲ-ի աշխատանքի, ԷՄԴ-ի աղբյուրների, I-II աստիճանի պատոգենակությամբ միկրոօրգանիզմների և հատուկ վտանգավոր վարակի հիվանդությունների հետ աշխատանքի համար,

զինվորական պահեստազորում ծառայելու համար՝ (այստեղ տվյալ զինվորական ծառայության պիտանիության որոշում չի կայացվում),

սուզանավերում ծառայելու համար, մակերեսային նավերում ծառայելու համար պիտանի (զինվորական ծառայության պիտանիության որոշում չի կայացվում),

զինվորական ծառայության համար՝ վերանայմամբ 6-12 ամիս անց՝ (որոշումը կայացվում է ռազմական դրության ընթացքում),

հետագա զորահավաքների մասնակցության համար (որոշումը ընդունվում է զորակոչված զինծառայողների և պահեստազորայինների նկատմամբ)

Որոշումը՝ «Պիտանի չէ զինվորական ծառայության համար՝ վերանայմամբ 6-12 ամիս անց» ընդունվում է ռազմական դրության ժամանակ հիմք ընդունելով՝  7, 11, 12գ, 13դ, 24, 32, 37, 44, 48, 56, 59, 65, 72, 81 հոդվածները Հիվանդությունների ցուցակի այն դեպքերում, երբ զինվորական ծառայության պիտանիությունը (սահմանափակ պիտանիությունը) վերականգնելու համար անհրաժեշտ է ժամկետ՝  6-12 օրացույցային ամիս։
Պահանջում է՝ ծառայողական պարտականություններից ազատում՝ մինչև ___ օրացուցային օրով, զորամասի բուժկետի լազարետում գտնվելու պայմանով (որոշումը ընդունվում է խաղաղ ժամանակահատվածում պարտադիր ժամկետային զինծառայողներին վերաբերող),

ազատում ծառայողական պարտականություններից՝ ___ օրացուցային օրով,

հիվանդությամբ պայմանավորված բուժման արձակուրդ՝ ___ օրացուցային օրով,

վնասվածք (կոնտուզիա, վնասվածք կամ խեղում) ստանալուց հետո բուժման արձակուրդ՝   ___ օրացուցային օրով,

առողջական վիճակով պայմանավորված՝ ծառայությունից ազատում ազատման ձևակերպման համար անհրաժեշտ ժամկետով, սակայն ոչ ավել քան 30 օրացուցային օր,

արշավներից ազատում՝ 3–6 ամիս անց վերանայմամբ (որոշումը ընդունվում է Ուկրաինայի Զինված Ուժերի ՌԾՈՒ-ի  զինծառայողների վերաբերյալ)։

բուժում (վերականգնում)՝ _______ (նշել առողջապահական հաստատությունը և բուժման (վերականգնման) մոտավոր ժամկետը),

ստացիոնար հետազոտություն՝ հետագա վերանայմամբ __________-ում (նշել առողջապահական հաստատությունը (հաստատությունը)),

վերականգնվողների գումարտակում (հրամանում) ուղարկելու մասին (որոշումը ընդունվում է  ռազմական դրության ժամանակ),

տեղափոխում դեպի  ___ (նշել առողջապահական հաստատությունը (հաստատություն)),

լրացուցիչ սննդի տրամադրում՝ պարենային նորմայի մինչև կեսի չափով՝ պարտադիր զինվորական

լրացուցիչ սննդի տրամադրում՝ պարենային նորմայի մինչև կեսի չափով՝ պարտադիր զինվորական ծառայության ամբողջ ժամանակահատվածի համար  (ուսուցում ԲՌՈՒՀ-ի (բացառությամբ ավարտական կուրսի կուրսանտների) կամ ռազմական (ծովային, ռազմական-սպորտային) լիցեյում,

ուղեկցողներ՝ (նշել քանակը),

տեղափոխումը՝____ (նշել փոխադրամիջոցի տեսակը և նստատեղերի կարգը),

ծառայողական պարտականությունների կատարումից ազատում____ օրացուցային օրով (հիվանդության մասին հավաստագրի ձևակերպման և հաստատման համար անհրաժեշտ ժամկետով, բայց ոչ ավելի, քան 30 օրացուցային օր),

երկարատև բժշկական վերահսկողություն (որոշումը կայացվում է զինծառայողների ընտանիքի անդամների վերաբերյալ),

զինծառայողների ընտանիքի անդամների մասնագիտացված ուսումնական հաստատություններում ուսման (դաստիարակման) մասնակցության վերաբերյալ որոշում,

հատուկ արձակուրդ հղիության և ծննդաբերության կապակցությամբ, սկսած՝ ____________,

պահանջվում է պրոթեզավորում և/կամ օրթեզավորում,

երկարատև բուժման վերաբերյալ որոշում՝ (կայացվում է զինծառայողների նկատմամբ բուժում անցնելուց հետո՝ անհրաժեշտության դեպքում վիրահատական, հիվանդի վիճակի կայունացման նպատակով այն դեպքում, երբ կայացվում է որոշում, որ զինծառայող կարիք ունի երկարատև, անընդմեջ գտնվել առողջապահական հաստատություններում (հաստատություններում) բուժման նպատակով և ստանալ բուժման արձակուրդ հիվանդության կամ վիրավորումից (կոնտուզիա, վնասվածք կամ խեղում) հետո, ընդհանուր տևողությամբ՝ չորս ամիս անընդմեջ։ Որոշումն ընդունվում է նաև այն զինծառայողների նկատմամբ, որոնք պահանջում են երկարատև բուժում արտերկրում և ուղարկվում են բուժման նպատակով արտերկիր՝ բժշկական և/կամ վերականգնողական օգնություն ստանալու համար, ինչպես նաև նրանց նկատմամբ, երկարատև բուժման վերաբերյալ որոշում՝ (կայացվում է զինծառայողների նկատմամբ բուժում անցնելուց հետո՝ անհրաժեշտության դեպքում վիրահատական, հիվանդի վիճակի կայունացման նպատակով այն դեպքում, երբ կայացվում է որոշում, որ զինծառայող կարիք ունի երկարատև, անընդմեջ գտնվել առողջապահական հաստատություններում (հաստատություններում) բուժման նպատակով և ստանալ բուժման արձակուրդ հիվանդության կամ վիրավորումից (կոնտուզիա, վնասվածք կամ խեղում) հետո, ընդհանուր տևողությամբ՝ չորս ամիս անընդմեջ։ Որոշումն ընդունվում է նաև այն զինծառայողների նկատմամբ, որոնք պահանջում են երկարատև բուժում արտերկրում և ուղարկվում են բուժման նպատակով արտերկիր՝ բժշկական և/կամ վերականգնողական օգնություն ստանալու համար, ինչպես նաև նրանց նկատմամբ, ովքեր գտնվում են տվյալ բուժման գործընթացում։ Երբ երկարատև բուժման շարունակման անհրաժեշտություն չի ծագում, կայացվում է որոշում՝ «Երկարատև բուժման կարիք չկա» ձևակերպմամբ)։

Ժամանակավորապես ոչ պիտանի՝ պարաշյուտային ցատկերի կատարումից մինչև ___ (նշել ժամկետը) ամիս, հետազոտությամբ 3–12 ամիս հետո (նշել ժամկետը) (Դեսանտահարձակողական զորքերի զինծառայողների համար)։

հատուկ շինարարություններում ծառայության համար,

ջրասուզորդի ծառայության անցնելու համար՝ հետվերահսկումով 3–12 ամիս (նշել ժամկետը),

ստորջրյա տանկերի կառավարում 3 - 12 ամիս վերանայմամբ՝ (նշել ժամկետը),

ՋՃԱ-ի, ՀՎԲ-ի աշխատանքի, ԷՄԴ-ի աղբյուրների,  ԼՃ-ի, I-II աստիճանի պատոգենակությամբ միկրոօրգանիզմների և հատուկ վտանգավոր վարակի հիվանդությունների հետ աշխատանքի համար 3 - 12 ամիս (նշել ժամկետը),

ծառայության անցում ստորջրյա նավերում, մակերևութային նավերում Ուկրաինայի Զինված Ուժերի ՌԾՈՒ-ի վերանայմամբ՝ 6-12 ամիս անց՝ (որոշումն ընդունվում է Ուկրաինայի Զինված Ուժերի ՌԾՈՒ-ի զինծառայողների վերաբերյալ),

զորավարժությունների մասնակցության համար (որոշումը կայացվում է զորակոչվող զինծառայողների, պահեստազորայինների վերաբերյալ),

զինվորական ծառայության անցնելու նպատակով, ծառայություն զինված պահեստազորում։

Հաշվի առնելով տեղափոխելու անկարողությունը, տեղափոխությունը (նշել տեղանքը) ____________ հակացուցված է (որոշումն ընդունվում է միայն զինծառայողների ընտանքի անդամների նկատմամբ՝ բացառությամբ ժամկետային զինծառայողների))։

Ծովում սուզանավով (մակերևութային նավով) դուրս գալու հակացուցումներ չկան։

▶Ելնելով հիվանդությունների  աղյուսակի"____"  սյունակի_____ հոդվածից ____և սյունակի_____ ՀՊԱ-ի՝    սուզանավով (ծովային նավով) ծով դուրս գալը հակացուցված է։

ԶԲՀ-ի որոշման բողոքարկում

Զինվորական բժշկական հանձնաժողովի որոշման դեմ կարելի է բողոքարկել նախադատական և դատական կարգով։

Արտահաստիքային ԶԲՀ-ի գործողությունների (անգործության) կամ որոշումների դեմ բողոքները ներկայացվում են հաստիքային ԶԲՀ՝ համաձայն վարչատարածքային պատասխանատվության գոտիների, որը նշված է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության 2016 թվականի նոյեմբերի 16 № 608  հրամանի հավելված 2-ում՝ «Ուկրաինայի Զինված Ուժերի առողջապահական հաստատությունների պատասխանատվության վարչատարածքային գոտիների հաստատման մասին»։

Գանգատներն ու բողոքները՝ (անգործություն) կամ ԶԲՀ-ի շրջանային   (քաղաքային) ՏԿՀ-ի և  ՍԱ-ի  որոշումների վերաբերյալ ներկայացվում են ենթակայության կարգով՝ ԶԲՀ-ի Կիևի քաղաքային ՏԿՀ և ՍԱ, Սևաստոպոլի քաղաքային ՏԿՀ և ՍԱ, շրջանային ՏԿՀ և ՍԱ, Ղրիմի Ինքնավար Հանրապետության ՏԿՀ և ՍԱ։

Գործողությունները՝ (անգործողությունը), որոշումները, հրամանները, ընդունված մարզային ԶԲՀ-ի (Կիևի քաղաքային, Սևաստոպոլի քաղաքային) ՏԿՀ-ի և ՍԱ-ի, Ղրիմի Ինքնավար Հանրապետության ՏԿՀ-ի և ՍԱ-ի, բողոքարկվում են հաստիքային ԶԲՀ-ում։

ԶԲՀ-ի տարածաշրջանի դիմումների քննության արդյունքում կայացրած գործողությունները՝ (անգործություն), որոշումներ, որոնք ընդունվել են հանրապետական ԶԲՀ-ի, բողոքարկվում են   ԿԶԲՀ։

Բողոքարկման համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը՝

●       ներկայացնել հայտ ԶԲՀ-ի ստորին մակարդակի որոշման վերանայման վերաբերյալ, որի մեջ մանրամասնորեն նշված կլինեն որոշման վերանայման պատճառները,

●       բոլոր առկա փաստաթղթերը, որոնք տրված են ԶԲՀ-ի կողմից, որի որոշումը վերանայվում է,

●       նախորդ բժշկական փաստաթղթերի արդյունքները՝ (եթե առկա են)։

Եթե բողոքը ներկայացվում է նախադատական կարգով, բարձրակարգ հանձնաժողովը կարող է նշանակել կրկնակի կամ վերահսկիչ բժշկական քննություն։

Դատական կարգ

Դատարան կարելի է դիմել անմիջապես՝ նախադատական կարգը չկիրառելով, կամ՝ նախադատական կարգով բացասական եզրակացություն ստանալուց հետո։ 

ԶԲՀ-ի  եզրակացության դատական կարգով բողոքարկման ժամկետը՝

●       3 ամիս՝  եթե նախապես կիրառվել է նախադատական կարգը։ Ժամկետն սկսվում է բողոքարկման հայտի քննության որոշման տրամադրման օրից։

●       6ամիս՝ ԶԲՀ-ի համապատասխան որոշման ընդունման օրվանից։